Մեր մասին

Ձեր վստահելի գործընկերը իրավաբանական ծառայությունների ոլորտում

⚖️«ԼԵԳԱԼ ՍԻ» իրավաբանական ընկերությունը արդեն 5 տարի է իր գործունեությունն է ծավալում Հայաստանի Հանրապետությունում: Թիմային աշխատանքի շնորհիվ Ընկերությունը հասցրել է գրանցել մի շարք հաջողություններ իրավունքի բոլոր բնագավառներում և ունի բազմաթիվ հաղթանակներ ՀՀ դատական ատյաններում: Ընկերության աշխատանքի արդյունավետության հիմնական գրավականը կայանում է նրանում, որ Ընկերության իրավաբանները և փաստաբանները յուրաքանչյուր գործի ցուցաբերում են պատասխանատու և անհատական մոտեցում: Ցանկացված արդյունքը ապահովվում է թիմային աշխատանքի շնորհիվ, որն էլ հանդիսանում է գերակա առավելությունը Ընկերությանը դիմած յուրաքանչյուր անձի համար: «ԼԵԳԱԼ ՍԻ» իրավաբանական ընկերությունը տրամադրում է իրավաբանական ծառայություններ՝ քաղաքացիական, քրեական, վարչական, ընտանեկան, աշխատանքային, հարկային և մաքսային իրավունքի ոլորտներում, ապահովում է ներկայացուցչություն ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, տրամադրում է իրավաբանական աջակցություն սնանկության գործընթացում, գույքային վեճերով, ժառանգություն ընդունելու հետ կապված խնդիրներով, քաղաքացիության և կացության կարգավիճակի ստացման հարցերով, տրամադրում է գրավոր և բանավոր իրավաբանական խորհրդատվություն, կազմում է դիմումներ, բողոքներ, հայցադիմումներ, գանգատներ և այլ իրավաբանական բնույթի փաստաթղթեր:

Ձեր իրավունքների պաշտպանությունը կարող եք վստահել «ԼԵԳԱԼ ՍԻ» իրավաբանական ընկերությանը:

Ինչու՞ ընտրել LEGAL C-ին

Այն, ինչ մեզ առանձնացնում է։

Ապացուցված փորձ

Հինգ տարի՝ հաջող արդյունքներ Հայաստանի հաճախորդների համար։

Փորձառու թիմ

Չորս փաստաբան՝ խորը մասնագիտացմամբ քրեական, քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում։

Արագ արձագանք

Յուրաքանչյուր հարցմանը պատասխանում ենք մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

Եռալեզու աջակցություն

Աշխատում ենք հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Մեր թիմը

Փորձառու փաստաբաններ՝ նվիրված Ձեր գործին։

Սիրեկան Պողոսյան

Սիրեկան Պողոսյան

LEGAL C իրավաբանական ընկերության հիմնադիր, քրեական իրավունքի մասնագետ

Կարեն Արսենյան

Կարեն Արսենյան

LEGAL C իրավաբանական ընկերության տնօրեն, քաղաքացիական և վարչական իրավունքի մասնագետ

Սամվել Պետրոսյան

Սամվել Պետրոսյան

LEGAL C իրավաբանական ընկերության փաստաբան, քրեական իրավունքի մասնագետ

Տիգրան Գրիգորյան

Տիգրան Գրիգորյան

LEGAL C իրավաբանական ընկերության փաստաբան, վարչական և քաղաքացիական իրավունքի մասնագետ